Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ի՞նչ պակաս աֆրիկյան երկիր ենք

Ի՞նչ պակաս աֆրիկյան երկիր ենք
10.11.2015 | 16:21

Եթե հետևենք իշխանության տրամաբանությանը, ապա ընդդիմությունը երկիրը «քաշում» է հետամնացության «ճահիճը», իսկ իշխանությունը ջանք չի թափում այնտեղից դուրս հանելու համար: Այս եզրակացությանն ես գալիս, երբ լսում ես ՀՀԿ-ականների պատճառաբանությունը, թե ինչու ընտրությունների ժամանակ չպետք է մատները թանաքոտել: Այս առաջարկի հեղինակը ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանն է: «Դա հետադիմական, հետամնաց երկրներին է հատուկ: Եվրոպական որևէ առաջադեմ երկիր նման տարբերակով չի անում: Նման բան են անում աֆրիկյան պետությունները, որտեղ կրթական ցենզը ցածր է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, միաժամանակ նկատելով, որ թանաքոտման համար համապատասխան սարքեր չկան: Ի պատասխան ընդդիմադիր գործիչն ասաց. «Ասում եք, որ մատների թանաքոտումը լուրջ գործընթաց է ենթադրում, որ գնումների խնդիր կա: Այսինքն՝ ձեր փաստարկն այն է, որ այս ամենը նախապատրաստված չէ: Ստացվում է, որ սա չեք կարող անել, նույնականացման քարտերի մեջ էլեկտրոնային նշումներ չեք կարող անել, սարքեր չկան, ու մենք այս անպատրաստ վիճակում անցկացնում ենք սահմանադրական հանրաքվե: Դուք դեռ համարում եք, որ Հայաստանը գտնվում է առաջադեմ, առաջատար երկրների շարքո՞ւմ, դուք համեմատե՞լ եք մեր ՀՆԱ-ն աֆրիկյան երկրների ՀՆԱ-ի հետ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ